Արմեն Մարտիրոսյանը ապրիլի 9-ի իրադարձությունները պարտություն է համարում
Նմանատիպ
«Ազատություն» TV-ի ուղիղ եթերում այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ ապրիլի 9-ի իրադարձություններն ինչ-որ առումով պարտություն է համարում քանի որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «երդումը» նախագահական երդման արարողություն չէր:
«Բայց պրոցեսի առումով պարտություն չէր, եթե քաղաքացիները պատրաստ լինեն շարունակել պայքարը, Երեւանի ավագանու ընտրություններում այլ իրավիճակի կհանդիպենք»,-ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժը մոբիլիզացման խնդիրը լուծել է: «Հանձնաժողովի անդամները տեղամասերում միայն հաղթանակ են արձանագրելու: Ավագանու ընտրությունները պրոսեցի ընդամենը մի մասն են»,-նշեց նա:
Ինչ վերաբերովում է առողջական վիճակին, ապա ավագանու թեկնածուն նշեց, որ իրեն լավ է զգում. նա քթի սալջարդ ունի, սակայն հետազոտություններն անհանգստացնող ոչինչ չեն արձանագրել:
Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում