ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց Մոլդովայի փոխարտգործնախարարին

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մոլդովայի փոխարտգործնախարար Անդրեյ Պոպովին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգային հարցեր, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրներ:

Կարևորվեցին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությունը, միջխորհրդարանական փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում