Մեր մանկության խաղերը․ «Դաշտի չոբան»
17/09/2017 12:28
Նմանատիպ
Խաղին մասնակցում է 5-10 երեխա: Երկու ընտրվածներից մեկը հովիվ, մյուսը` գայլ է կոչվում: Գառները բռնում են իրար փեշից և, երբ գայլը նրանց է մոտենում, գառան պես մայում են: Գայլը նրանց մոտենալիս ասում է
_Սարի գել եմ, կտանեմ:
_Դաշտի չոբան եմ, չեմ տա,_պատասխանում է չոբանը:
Գայլը հերթով փախցնում է գառներին, տանում իր բույնը: Հովիվն աշխատում է չթողնել: Երբ բոլորին փախցնում է, հերթը հասնում է նաև չոբանին, որին տանելուց հետո խաղը նորոգվում է` գայլի ու չոբանի դերերն ուրիշներին տալով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում