ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցության.Նաիրա Զոհրաբյան

«Կենտրոն համայնքի բնակիչները դեռ հնարավորություն կունենան իրենց հարցերի պատասխանները ստանալ բակային հանդիպումների ժամանակ»,-այս մասին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար, քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, որ միայն այս հանդիպմամբ չեն սահմանափակվելու:

Նշենք, որ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչները այսօր հանդիպում են ունեցել Կենտրոն համայնքի բնակիչների հետ:

Ն.Զոհրաբյանը գերագույն խնդիր է համարում Երևանի համաչափ զարգացումը և սանիտարահիգենիկ վիճակի բարելավումը:

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին`Ն.Զոհրաբյանը նշեց, որ երեկվա բռնությունները ապացուցեցին, որ սա ապահով Հայաստան չէ:

Նա նշեց, որ Հայաստանում ծանր տնտեսական պայմաններ են, որոնք արտացոլվում են չոր թվերում՝ օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 59 տոկոսով, այսինքն՝ օտարերկրացիների համար հայաստանյան շուկան այլևս գրավիչ չէ: Ն.Զոհրաբյանը մատնանշեց նաև, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդքան բարձր են ավիափոխադրումների սակագները և Հայաստանը միակ երկիրն է, թերևս, որը 174 մլն դրամ հատկացնում է երկու զուգարան տեղադրելու համար, որոնք անգամ չեն աշխատում:
Աննախադեպ գնաճով, մարդու արժանապատվությունը ոտնահարող քայլերով գնում ենք դեպի ապահով Հայաստան»,- հավելեց նա:

ԲՀԿ քարոզչության պատասխանատուն տեղեկացրեց, թե ինչ են իրենք պատրաստվում անել երևանցու կյանքը հարմարավետ դարձնելու համար: Այն է՝ մայրաքաղաքը հասանելի պետք է լինի բոլորի համար՝ երեխաների, մեծահասակների, հաշմանդամների: Բացի այս, լուծվելու է քաղաքացու նկատմամբ պատշաճ և արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու խնդիրը մայրաքաղաքի կառույցներում, ինչպես նաև հոգալու են հաշմանդամների տեղաշարժի վերաբերյալ խնդիրները.
ՙ
«Մեզ համար կա մեկ գերակա կարևոր խնդիր. քանի դեռ մեր երկրում կա մեկ քաղուժի մենաշնորհ, որևէ առաջընթաց չի լինի երկրում և սոցիալ-տնտեսական ծանր պայմանները կմնան անփոփոխ»,- շեշտեց նա:

Վերջում բանախոսը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցության և հորդորեց, որպիսի  ՀՅԴ-ին «Ժառանգությանը՚» և «Առաքելությանը» համագործակցեն իրենց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում