Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Ահմադինեժադին և Իրանի բարեկամ ժողովրդին’ սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում