Ադրբեջանական կողմն արկածախնդրության է դիմել. հայկական կողմն ստիպված է եղել կարգի հրավիրել հակառակորդին

Այսօր կեսօրին սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան) հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պն մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի` նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ:

Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում