«Տևեսը չարդարացեց մեր սպասելիքները». Չինաստանում դժգոհ են
19/09/2017 15:02
Նմանատիպ
«Շանհայ Շենհուայի» ղեկավար Վու Հյահուն հայտարարել է, որ հարձակվող Կարլոս Տևեսը չի արդարացրել ակումբի սպասելիքները: Այս տարվա հունվարին 33-ամյա արգենտինացին տեղափոխվել է Չինաստան և դարձել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 40 միլիոն եվրո:
«Մեր նպատակն էր աստղային ֆուտբոլիստ հրավիրելը: Կարծում էինք` Տևեսն հենց այդ խաղացողն է, սակայն ձմեռային նախապատրաստական շրջանի բացակայության ու ֆունկցիոնալ վատ վիճակի պատճառով նա մեր սպասելիքները չարդարացրեց»,- Հյահուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հավելենք, որ Չինաստանի առաջնության 13 խաղում Տևեսը 3 գոլ է խփել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում