Մեն նահանգի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը

Ինչպես տեղեկացնում է «Armenian weekly» պարբերականը, այսօր, ապրիլի 10-ին, ԱՄՆ Մեն նահանգի խորհրդարանն ու Սենատը վավերացրել են միացյալ մի բանաձեւ, համաձայն որի նահանգը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունն ու կոչ է անում Միացյալ Նահանգների գործադիր իշխանություններին ու Կոնգրեսին «նեցուկ լինել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին եւ դրա ժողովրդավարական անկախությանը»:

Բանաձեւն ընդգծում է, որ պաշտոնական Վաշինգտոնը պետք է «էական մասնակցություն ունենա ռազմակավարակ կարեւորության այդ տարածաշրջանում արդար եւ երկարատեւ խաղաղություն հաստատելու գործընթացին»:

Բանաձեւի հեղինակ եւ իրավաբան Աննա Աստվածատրյանն ասել է, որ հպարտ է’ իր նահանգը օգնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին’ ապահովելու նրա համար ազատություն, ժողովրդավարություն եւ անկախություն: «Հույս ունեմ, որ այլ նահանգներ եւս կհետեւեն մեր օրինակին», նշել է իրավաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում