Կվաճառվի՞ «Միկան»

Մարզական աշխարհում թափ են հավաքում խոսակցություններն այն մասին, որ գործարար Միքայել Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր սեփականությունը հանդիսացող «Միկա» ֆուտբոլային ակումբը և մարզադաշտը: Այս «ջրաղացին ջուր լցրեց» նաև այն փաստը, որ նախորդ կիրակի օրը տեղի ունեցած «Միկա»-«Շիրակ» սկզբունքային խաղին, որտեղ «Միկան» իր գլխավոր կռիվը պետք է տար չեմպիոնության համար պայքարում հաղթելու համար, ակումբի սեփականատերը ներկա չէր: Իսկ Բաղդասարովը սովորաբար նման դեպքերում օթյակից հետևում է խաղին: «Միկա լիմիտեդ» ընկերությունից երեկ «ՀԺ»-ին հայտնել են, որ Բաղդասարովը խաղին ներկա չի գտնվել’քաղաքում չլինելու պատճառով: ««Միկայի» ոչ բոլոր սկզբունքային խաղերին է պարոն Բաղդասարովը ներկա գտնվում, քանի որ գործի բնույթով, նա մի քանի օր քաղաքում է, մի քանի օր’ այլ տեղ»,- ասել ե ընկերությունից: Ինչ վերաբերում է ֆուտբոլային ակումբի և մարզադաշտի հնարավոր վաճառքին, ապա, ըստ «Միկա լիմիտեդի» ներկայացուցչի, բիզնեսում ամեն ինչ գնվում և ամեն ինչ վաճառվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում