Արմեն Ամիրյանի բարեկամն է

Յուրացման մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում գրանցված «Բայրամյան» սոցիալական, բարեգործական ՀԿ տնօրեն Արսեն Բայրամյանի նկատմամբ: Իրավապահ մարմիններից ստացված տեղեկություններով’ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով): Քրեական գործը հարուցվել է «Բայրամյան» սոցիալական, բարեգործական ՀԿ-ի կողմից «Վորլդ վիժն» կազմակերպությունից ստացած գույքի տնօրինման կապակցությամբ: Ոստիկանության Տավուշի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: Արսեն Բայրամյանը «Ժողովուրդ»-ին ասել է, որ ինքը մեղավոր չէ, թյուրիմացություն է տեղի ունեցել: Նաև հայտնել է, որ իր շահերը պաշտպանելու համար փաստաբան է ներգրավել: Թերթը հավելում է, որ Ա. Բայրամյանը Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի մոտ բարեկամն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում