Դու ինձ սովորեցնում ես սիրել

Դու ինձ սովորեցնում ես սիրել:
Չգիտեի:
Սիրել չի նշանակում խնդրել, այլ` տալ
Գիշեր-ցերեկ:
Գիշերը սիրում է Օրվան, Լույսը`
Մթությանը:
Ինչպիսի՜ կատարյալ և տարօրինակ սեր:
Դու՛, ի՛մ ճակատագիր:
Օրը բարձրանում, համբուրում է Գիշերվան
Միայն մեկ ակնթարթ:
Գիշերը` Օրվան, Լուսաբացին, խոստումը՝
Սիրահարի համբույրին:
Դու ինձ սովորեցնում ես սիրել:
Չգիտեի:

Խերարդո ԴԻԵԳՈ

Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Սկզբնաղբյուր՝ granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում