Կաթողիկոսի համար «Հայր մերը» կիսատ արտասանելը, մեղմ ասած, խայտառակություն է

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ համացանցում սենսացիոն տեսանյութ է տարածել: Այդ տեսանյութում երևում է, թե ինչպես ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը «Հայր մեր»-ն արտասանում է կիսատ-պռատ: Նշված տեսանյութը նկարահանվել է 12012 թվականի ապրիլի 24-ին’ Ծիծեռնակաբերդում: Եվ ահա աղոթող կաթողիկոսը չի արտասանում «Հայր մեր»-ի մի հատված’ «որպես և մեք թողումք մերոց պարտապանաց»: Տարածված տեսանյութի վերաբերյալ երեկ հնչող կարծիքներից մեկն էլ այն էր, որ տեսանյութը մոնտաժված է, սակայն Մայր աթոռը ողջ օրը լռություն պահպանեց: Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին ուղղված «ՀԺ»-ի հեռախոսազանգերը անպատասխան են մնացել, իրենք ևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեկան: «Ի դեպ, «Հայր մեր»-ն իմանալ-չիմանալու թեման արդիական էր նաև Ռոբերտ Քոչարյանի դեպքում: 15-ամյա վաղեմության հանրահայտ տեսանյութում Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե ալբանացի է, արդարացնելու համար, թե ինչու ինքը չգիտի «Հայր մերը»: Ինչ վերաբերում է կաթողիկոսին, ապա հոգևոր հովվի համար «Հայր մերը» կիսատ արտասանելը, մեղմ ասած, խայտառակություն է»,- եզրափակել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում