«Ժառանգություն» կուսակցությունն ու Ր. Հովհաննիսյանն ունեն որոշակի ընտրազանգված.Ալեքսանդր Մարգարով

«Ընդդիմադիր քաղաքական ուժերը այս պահին «վերադառնում են նորմալ վիճակի» և մայիսի 5-ին’ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ընտրողների և հակառակորդներին պետք է ապացուցեն, որ իրենք գոյություն ունեն և ներկայացնում են որոշակի ուժ»,- այս մասին այսօր, անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: :

«Ինաուգուրացիան մեկն է, մյուսն իրադարձություն է, որի մասնակիցն ինչ-որ գործողություն իրականացնող պարտված թեկնածու է»,-ավելացրեց նա:

Այն հարցին թե ինչ կարծիք ունի  Ր. Հովհաննիսյանի քաղաքական կարիերայի վերաբերյալ` քաղաքագետը պատասխանեց, որ հովհաննիսյնաի քաղաքական կարիերան դեռ շարունակվում է: Բանախոսի խոսքով`   «Ժառանգություն» կուսակցությունն ու Ր. Հովհաննիսյանն  ունեն որոշակի ընտրազանգված, որը պատրաստ է շարունակել հանդես գալ որպես նրա կողմնակից»:

Բանախոսի կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել որպես իրավիճակային առաջնորդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում