Ր. Հովհաննիսյանը ցույց տվեց, որ չունի հստակ քաղաքական օրակարգ.Վահան Բաբայան
Նմանատիպ
«Այո, մեր մի քանի պատգամավորներ եղել են համալիրում’ նրանք մասնակցել են ԱԺ նիստի ու էլի եմ ասում, մասնակցել-չմասնակցելու որոշումը կայացրել են հենց պատգամավորները՝ ազատ մթնոլորտում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Ինչ վերաբերվում է ապրիլի 9-ի իրադարձություններին` պատգամավորն ասաց.
«Ապրիլի 9-ին մեր երկրում ավարտվեցին նախագահական ընտրությունները: Ր. Հովհաննիսյանը ցույց տվեց, որ չունի հստակ քաղաքական օրակարգ: Չէր կարելի Բաղրամյան պողոտայի վրա մարդկանց մի մասին մահակների տակ թողնել և բարձրանալ Ծիծեռնակաբերդ’ ոստիկանապետի հետ աղոթելու: Ովքեր պատասխան կտային, եթե Աստված մի արասցե, զոհեր լինեին»:
«Բայց մենք չենք ուզում ավելի շատ խնդիրներ ստեղծել, չեն ուզում ջրբաժան անել, մարդկանց հանել փողոցներ ու վտանգել նրանց: Մենք ընդհարումներ էլ չենք ուզում: Այս պատճառով էլ ընտրել ենք այլընտրանքային ճանապարհ’ երկրում ինչ-որ բան փոխելու համար»,-ասաց Վ. Բաբայանն ու ավելացրեց, որ ԲՀԿ-ի կարծիքով, այս փոփոխությունների առաջին քայլը հենց Երևանի ավագանու ընտրություններ են.
«Հիանալի շանս ունենք երկրում ինչ-որ բան փոխելու, և ես համոզված եմ, որ մեր ճանապարհն ավելի լավն է, քան այն ճանապարհը, որով ժողովրդին տանում են բախումների»,-ավարտեց Վ. Բաբայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում