ՀԱԿ-ը կազատի Երևանը հանրապետականներից

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասաց, որ Ապրիլի 13-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարի օրակարգում ներառված հիմնական կետերն են՝ կուսակցության ծրագրի ու կանոնադրության հաստատումը, կանոնադրական փոփոխությունները, ղեկավարի կազմի ընտրություններ:

Ի պատասխան այն հարցին, թե կուսակցության ղեկավար մարմինների թվում ներառված կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվող անձի անունը հայտնի՞ է, նա պատասծանեց. «Եկեք առայժմ չասենք, իմ մտքում, իհարկե, կա»:

Tert.am-ի հետ զրույցում ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից մեկը ոչ պաշտոնական զրույցում հավաստիացրեց, որ բոլորի տրամադրված են, որ կուսակցության ղեկավարը լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, «եթե, իհարկե, ինքը ինքնաբացարկ չհայտնի»:

Արամ Մանուկյանը հայտնեց, որ կուսակցությունը չի ունենալու նաև պատվավոր նախագահի պաշտոն, քանի որ կանոնադրությամբ նման բան նախատեսված չէ:

Երևանի ավագանու ընտրությունների ՀԱԿ-ի ներկայանալիությունը, այլ խոսքով՝ այցեքարտը ըստ Արամ Մանուկյանի հետևյալն է. «Մեր ներկայանալի լինելը’ Վահագն Խաչատրյանը, ցուցակի առաջին համարը, շատ դրական իմիջ ունի, պրոֆեսիոնալ է, շատ ճանաչված քաղաքական գործիչ է և՛ Հայաստանում և դրսում, զբաղվել է գիտական՝ տնտեսագիտական գործունեությամբ: Զոյա Թադևոսյանը ևս հայտնի է իր գործունեությամբ: Բոլորը ճանաչում են նաև երրորդ համարին՝ Արման Մուսինյանին»:

Արամ Մանուկյանն ավելացրեց, որ «հետո եկողները» ևս իրենց այցեքարտն են, քանի որ շատ ակտիվ երիտասարդներ են՝ 30-35 տարեկանում ունենալով 5 տարվա քաղաքական գործունեության փորձ: «Այսինքն՝ մեր ցուցակը լավագույնն է և միայն դրական իմպուլսներ է առաջացնելու, և վստահ եմ շատ ձայն կհավաքենք, քանի որ գնալու ենք քարոզելու մեր առավելությունները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀԱԿ-ի պաշտոնական քարոզարշավում տեղական ինքնակառավարման և «քաղաքական էլեմենտը» հավասարաչափ ներառված են լինելու:

Իսկ քաղաքական հիմնական շեշտադրումը լինելու է այն, որ սա շատ լավ միջոց է Երևանը Հանրապետականից ազատելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում