ՀԱԿ-ի համար ՄԻՊ-ը իշխանության գործիքն է. Լ. Զուրաբյան

Այօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը,  ՄԻՊ 2012 զեկույցի մասին կարծիք հայտնեց, համաձայն որի`  իրենք օմբուդսմենին չեն վստահում:

Վերջինս օրինակ բերեց  2008-ի հետընտրական իրադարձություններն ու մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանի գնահատականները:

 Լ. Զուրաբյանը նաև ասաց, որ նրա զեկույցներում որևէ անդրադարձ չկա Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ՝ մասնավորապես ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի:

«Քանի դեռ ՄԻՊ-ը քաղբանտարկյալների հարցերին հստակ չի անդրադառնում, ՀԱԿ-ի համար նա շարունակում է մնալ գործիք’ ռեժիմի ձեռքին: Այն պահից, երբ Կարեն Անդրիասյանը կանդրադառնա նշյալ հարցերին, ի դեմս ՀԱԿ-ի, ձեռք կբերի հուսալի գործընկերոջ»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում