Անհայտ Շոստակովիչ
Նմանատիպ
Մոսկվայի Գլխավոր Արխիվային վարչակազմը ներառել է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի անհայտ ստեղծագործությունը Մոսկվայի Արխիվային ֆոնդի Պետական ռեգիստրի յուրօրինակ փաստաթղթերի մեջ։ Այս մասին տեղեկացնում է cultural.am-ը։
Հայտնի կոմպոզիտորի անհայտ «Էքսպրոմտ» ստեղծագործությունը հայտնաբերվել է ՌԴ Ժողովրդական արտիստ Վադիմ Բորիսովսկու անձնական ֆոնդում, որը պահվում էր մայրաքաղաքի պետական արխիվում։
Մոսկվայի Գլխավոր Արխիվային վարչակազմի հաղորդմամբ՝ «Էքսպրոմտ» ստեղծագործության բացառիկ արժեքը Շոստակովիչի կոմպոզիտորական ֆենոմենի ուսումնասիրության համար անվիճելի է։
Ձեռագրի վավերականությունն ու եզակիությունը հաստատվել են Արվեստի պատմության ռուսական ինստիտուտի, Դ․ Շոստակովիչի Արխիվի և Մ․ Ի․ Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանի փորձագետների կողմից։
Նրանց խոսքով՝ ստեղծագործությունն ինքնաբուխ է ստեղծվել։ Այդ մասին են վկայում ստեղծագործության անվանումը, ստեղծման հստակ ամսաթիվը՝ 1932 թ․ մայիսի 2, և մակագրությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում