«Պատմության 36 պահապանները» ֆիլմի ցուցադրություն Թբիլիսիում

Հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 10-ին Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կազմակերպեց «Պատմության 36 պահապանները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Թբիլիսիի հայ համայնքի հասարակական, մշակութային եւ արվեստի բնագավառի գործիչներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայկական կրթօջախների սաներ:

Տեղեկանք.

«Պատմության 36 պահապանները» գիտահանրամատչելի, ճանաչողական, վավերագրական ֆիլմ է’ համեմված գեղարվեստական լուծումներով: Ֆիլմը տալիս է բովանդակ եւ ամբողջական տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի կյանքի, աշխատանքների, հայոց պատմության ամենակարեւոր էջերից մեկի’ հայոց գրերի ստեղծման մասին՝ բացահայտելով մինչ օրս անհայտ հետաքրքիր փաստեր հայկական տառերի վերաբերյալ:

Ֆիլմի ռեժիսորը Հրաչյա Վարդանյանն է, ով ուսում է ստացել Հոլիվուդում’ սովորելով այնպիսի հանրաճանաչ կինոռեժիսորների մոտ, ինչպիսիք են Քուենտին Տարանտինոն եւ Մարտին Սկորսեզեն: «Պատմության 36 պահապանները» ֆիլմը հեռարձակվել է նաեւ BBC հեռուստաընկերության կողմից: Այն 2010թ. Կաննի կինոփառատոնի ընթացքում 10 ամենադիտված ֆիլմերից մեկն է եղել եւ կինոփառատոնի 9000 ֆիլմերից հայտնվել է վավերագրական ֆիլմերի լավագույն հնգյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում