Անշահախնդրության մասին
Նմանատիպ
Սուրբ Հայրերն ասում էին, որ մարդը պետք է հիշի իր մահը, դժոխքի չարչարանքները, Ահեղ Դատաստանի օրը, որպեսզի հոգևորապես զգոն և արթուն լինի իր կյանքի ընթացքում:
Սակայն Պողոս առաքյալն ասում է, որ պետք է փափուկ կերակուր տանք նոր դարձած քրիստոնյաներին, ինչպես փոքրիկ երեխաներին կաթ ենք տալիս և ոչ այլ ուտելիք (Ա Կորնթ. 3.2): Եվ մեռնելու, Դատաստանի օրվանից վախենալու հիշեցումը, որով և չարչարանքներից խուսափելու ու երանության հասնելու փափագը միայն այն քրիստոնյաների համար են, ովքեր իրենց առաջին քայլերն են անում դեպի կատարելություն:
Առավել կատարյալ դառնալով` քրիստոնյաները պետք է հասկանան, որ պարտավոր են ապրելու առանց հոգևոր իմաստով շահ փնտրելու այստեղ կամ հանդերձյալում, այլ պետք է ապրել հավատքով, որովհետև դա ապրելու միակ ճիշտ ճանապարհն է, և ինպես Պողոս առաքյալն է ասում, մենք առաջին հերթին պետք է ամեն ինչ անենք Աստծո փառքի համար (Ա Կորնթ. 10.31)։
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը
Սկզբնաղբյուր՝ hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում