Նախարար Նալբանդյան. «Չեխ գործարարների համար Հայաստանում հնարավորությունները մեծ են»

Այսօր Հայաստանի եւ Չեխիա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրող Մարտինա Սպևաչկովա Չեխական ռադիոյից հարցրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, թե նա ինչ հնարավորություններ է տեսնում չեխ գործարարների համար Հայաստանում:

«Ես կարծում եմ հնարավորությունները մեծ են և ներուժը, որ մենք ունենք տնտեսական համագործակցության զարգացման առումով, շատ ավելի մեծ է քան այն առևտրատնտեսական համագործակցության ծավալը, որը մենք ունենք երկու երկրների միջև: Այսօր, ինչպես ես նշեցի, մենք բացեցինք բիզնես-համաժողով, որին մասնակցում էին երկու տասնյակ գործարարներ Չեխիայից և բազմաթիվ գործարարներ Հայաստանից։ Հուսով եմ, որ նրանք գործարար կապեր կհաստատեն, կքննարկեն Հայաստանում և Չեխիայում իրականացվելիք համատեղ ծրագրեր: Վստահ եմ, որ այս կարգի հանդիպումները խթան են առևտրտնտեսական հարաբերությունների զարգացման համար», նշել է Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում