Տարոն Մարգարյանն օր ու գիշեր աշխատում է Երևանի բարօրության համար.Արա Երնջակյան

Շարունակելով բակային հանդիպումները`  Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը,  հանդիպում ունեցավ Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ:

«Արաբկիրում կան բազմաթիվ խնդիրներ շքամուտքերի վերականգնման, բակերի բարեկարգման, ոռոգման ցանցի ընդլայնման, տրանսպորտի, խմելու ջրի հետ կապված և մենք պատրաստ ենք լուծելու բոլոր այդ խնդիրիները»,-նշեց նա և հավելեց, որ իրենց թիմը կկարողանա կյանքի կոչել բոլոր այն դրույթները, որոնք ընդգրկված են իրենց նախընտրական ծրագրերում:

«Մենք ունենք Երևանում բազում պատմամշակութային շենքեր և մեր բնակիչների հետ միասին պետք է պահպանենք այդ շենքերը»,-ասաց նա:

Տ. Մարգարյանը ասաց, որ Փոքր Կենտրոնում այդ շենքերի պահպանման ուղղությամբ ռազմավարություն է մշակվել և Փորք Կենտրոնում չի լինելու կառուցապատում:

«Ավելի լավ Երևան ունենալու համար պետք է պահպանենք հինը և նորովի շարժվենք առաջ»,-ասաց Մարգարյանը:
Նա ասաց, որ իրենք եկել են այստեղ’ խնդրելու արաբկիրցիների քվեն՝վերոնշյալ բոլոր խնդիրները լուծելու համար:

Երևանի ավագանու անդամ Արա Երնջակյանն իր հերթին ասաց, որ ինքն էլ ապրում է Արաբկիրում, ապա շարունակելով խոսքը հայնեց, որ ըստ իրեն,  Տարոն Մարգարյանը օր ու գիշեր աշխատում է Երևանի բարօրության համար և նա ուղնուծուծով կլանված է Երևանի խնդիրներով:

Ամփոփելով խոսքը` վերջինս ասաց, որ մայիսի 5-ից հետո բոլորը կտեսնեն ավելի լավ Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում