Արտակ Դավթյանը նշանակվել է Հայաստանի ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար
28/09/2017 16:46
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Արտակ Դավթյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրով Արտակ Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում