«Ռեալը» հայտարարել է նոր պայմանագիր կնքելու մասին
28/09/2017 18:05
Նմանատիպ
Մադրդի «Ռեալն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:
Ֆրանսիացու նոր համաձայանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: 24-ամյա ֆուտբոլիստի նախկին պայմանագրի ժամկետը սպառվելու էր 2020 թվականի հունիսին:
Հիշեցնենք, որ Վարանը «սերուցքայինների» կազմում է հանդես գալիս 2011 թվականից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում