Գողթան մանկտիք
Նմանատիպ
Երգի հերոսը դիմում է գողթնացի երեխաներին՝ մանուկներին, պատմում իրենց ծննդավայրի վաղեմի փառքի ու անփառունակ ներկայի մասին և հայտնում, որ նրանք՝ հայրենիքին իրենց երգերով փառք բերած բանաստեղծների ժառանգներն են:
Այս երգի մասին զրուցելիս Նորայր Քարտաշյանն ասաց, որ ըստ որոշ տեղեկությունների, այս երգի խոսքերն ավելի ուշ շրջանում են ստեղծվել, իսկ մեղեդին շատ ավելի վաղ շրջանի է, և իբր կոչվել է «Վահագնի Ծնունդը»:
Հոլովակում՝ Արարատյան թագավորության (Ուրարտու) և Երվանդունիների դարաշրջաններից մեզ հասած պեղածո նյութերի պատկերներ են։
Երգի խոսքերը՝
Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնացեք:
Դուք ամենից եք զրկված,
Փառքեր ունիք, բայց կորած,
Հայ եղբայրները Ձեր ճնշված,
Ու Հայրենիքն ավերված:
Գիտե՞ք, ո՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին: