«Ժամանակ». Արայիկ Գրիգորյանը նեղացել է Նաիրա Զոհրաբյանի դիտողությունից
29/09/2017 09:38
Նմանատիպ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դիտողություններից նեղսրտելն է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանին դուր չի եկել իրեն ու ՀՀԿ-ական պատգամավորներ Արկադի Համբարձումյանին և Աշոտ Արսենյանին Զոհրաբյանի նախազգուշացումներն առ այն, որ հանձնաժողովի նիստերին անհարգելի բացակայելու դեպքում աշխատավարձերից պահումներ կարվեն:
«Ու քանի որ Գրիգորյանը որոշել է խորհրդարանում արտոնյալ կարգավիճակում հանդես գալ, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալ, դիմում է ներկայացրել հանձնաժողովից դուրս գալու մասին»,-գրել է թերթը՝ տեղեկացնելով, որ նրա փոխարեն ՀՀԿ-ից այս հանձնաժողով է գործուղվել Միհրան Հակոբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում