Տիգրան Առաքելյանը` Սարյանի պուրակում

Երեկ երեկոյան Սարյանի պուրակում տեղի ունեցող ամենօրյա քաղաքական զբոսանքի ընթացքում ծափահարություններ ու «Ազատություն» վանկարկումներ են հնչել: Բանն այն է, որ քաղաքական զբոսանքի մասնակիցներին երեկ այցելել է վեց տավա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: Թերթի հիշեցմամբ’ Վճռաբեկ դատարանի որոշմամբ Տիգրանը ազատ է արակվել’ մասնակցելու համար հոր հոգեհանգստի և թաղման արարողությանը: Այսօր աոավոտյան Տիգրանը վերադառնալու է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ մինչև եռօրյա ազատ արձակումը գտնվում էր 2011թ. օգոստոսի 9-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում