Կարեն Կարապետյանն ընդունել է «Ինգոստրախ» ընկերության գլխավոր տնօրենին
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ռուսաստանի «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովին: Զրուցակիցները քննարկել են ապահովագրական շուկայում տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Միխայիլ Վոլկովը գոհունակություն է հայտնել մեր երկրում «Ինգոստրախ»-ի դուստր ընկերության գործունեությունից և նշել, որ ապահովագրական ոլորտում Հայաստանում առկա է զարգացման մեծ ներուժ, շուկան լավագույնս կազմավորված է:
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Միխայիլ Վոլկովին՝ «Ինգոստրախ»-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ, նշել, որ կառավարությունը նախատեսում է առողջապահության ոլորտում անցնել պարտադիր ապահովագրության համակարգի և առաջարկել ներգրավվել այդ գործընթացում: Վարչապետը կոչ է արել դիտարկել նաև այլ բնագավառներում ապահովագրական ծառայությունների մատուցման հնարավորությունը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել տարբեր առաջարկություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում