ՀՀ ոստիկանությունը հանցագործությունների դեմ պայքարում ավելի հասցեական գործելաոճ է ներդնելու
Նմանատիպ
Հիմնական և տարածված հանցատեսակների գծով որոշակի աճ գրանցվելուն զուգահեռ աճում են դրանց բացահայտման ցուցանիշները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ներկայացնելով ՀՀ ոստիկանության վերջին 8 ամսվա գործունեության հաշվետվությունը՝ այս մասին ասաց Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
«Վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած հանցագործությունների առիթով որոշակի տարածում գտան ոստիկանության անգործության վերաբերյալ կարծիքները, սակայն քրեական վիճակագրությունը վկայում է, որ հանցանպաստ գործոնները գտնվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո։ Ուստի սխալ է խոսել հանցավորության՝ սոցիալապես անհանդուրժելի վիճակի փաստագրման մասին: Չնայած առանձին քննադատական գնահատականների զգացմունքայնությանը, ոստիկանությունը կիսում է հասարակության մտահոգությունը և ավելի համոզիչ ձեռքբերումների նպատակով վերանայելու է օպերատիվ հետախուզական բնագավառում իր որոշ մոտեցումները` հանցագործությունների դեմ պայքարում ավելի նախահարձակ և հասցեական գործելաոճ ներդնելու ասպեկտով»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում