100 հազար դոլարի տուգանք խաղացողներին հանգիստ տալու համար

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) հայտնել է այն տուգանքների տեսակները, որոնք ակումբներին սպառնում են հանրային հեռուտատեսությամբ ցուցադրվող խաղերի ժամանակ խաղացողներին հանգիստ տալու համար: Տուգանքը նվազագույնը կազմելու է 100 հազար դոլար, եթե որևէ բասկետբոլիստ առանց հարգելի պատճառի խաղադահլիճ դուրս չգա:

Նման որոշման պատճառն այն է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ մեծ լսարան ունեցող հանդիպումներում աստղային մի շարք բասկետբոլիստների հանգիստ է տրվել, ինչը բազմաթիվ բողոքների պատճառ է դարձել:

Այսուհետ NBA-ի ակումբներին թույլ է տրվելու խաղացողներին հանգստանալու հնարավորություն տալ միայն տնային հանդիպումներում, ինչպես նաև դրա համար հերթ սահմանել, որպեսզի միանգամից մի քանի բասկետբոլիստ չբացակայի:

Հանգստացող բասկետբոլիստները պարտադիր պետք է լինեն պահեստայինների նստարանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում