Գիշերվա աստղազարդ նկարում

Գիշերվա աստղազարդ երկնքում
Արթանցան շշուկները անուշ,
Եվ լուսինը դեմքիդ վրայով
Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:
Պամ պարա պա պա…
Նա փակեց քո աչքերը հոգնած,
Ու լցրեց քո հոգին պատրանքով,
Ականջիդ նոր հույսեր շշնջաց,
Որ դու արթնանաս ժպիտով:
Պամ պարա պա պա…
Մոտեցիր ու բաց արա
Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ,
Երևաց կարմիր արևը,
Տե՛ս՝ թռչում է նա երկինք:
Արևի ոսկե շողերը
Նկարել են քո պատին
Այս փոքրիկ, հրաշք նկարը,
Այս ծառերն ու այս այգին:

Ռուբեն  ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
ռեժ. Նարա Մուրադյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում