Մոսկվա մեկնելու նախօրյակին Րաֆֆին նիստ է արել

Մոսկվա մեկնելու նախօրյակին «Բարև, Երևան» դաշինքը հերթական շտաբի նիստ է հրավիրել, սակայն Րաֆֆին ներկաներին տեղյակ չի պահել, որ առավոտյան մեկնում է: Նիստին չի մասնակցել նաև Ռուբեն Հակոբյանը: Սանկտ Պետերբուրգում երբեմնի հյուպատոսը մեկնած է եղել Պետերբուրգ’ Աժ «գծով», սակայն «Հրապարակի» աղբյուրները պնդում են, որ նրա այցը կապ ունի Րաֆֆու’ Մոսկվա այցի նախապատրաստման հետ: Նիստի ժամանակ բավականին կոշտ խոսակցություն է եղել Րաֆֆու և Ժիրայր Սեֆիլյանի միջև: Րաֆֆին դժգոհել է, որ իր կողքը մարդ կանգնած չի եղել ապրիլի 9-ի երեկոյան: Ժիրայրն ասել է’ դու հայտարարել էիր, որ չպետք է գնայիր Բաղրամյան, ինչո՞ւ գնացիր: Րաֆֆին պատասխանել է’ ժողովուրդը պահանջում էր: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ սրանից հետո պետք է նախօրոք ասել, թե ինչ է արվելու, որպեսզի յուրաքանչյուրն իր համար որոշի’ կողմնակի՞ց է դրան, թե՞ ոչ: Նրանք նաև հարկ են համարել տեղեկացնել Րաֆֆուն, որ եթե ինքը գնում է Վովա Գասպարյանի հետ, ուրեմն իրենք ճամփա չունեն իր հետ անցնելու: Շտաբի նիստի ընթացքում խոսվել է նաև այսօրվա միտինգի մասին: Մտահոգություն է հնչել, որ հնարավոր է քիչ մարդ մասնակցի միտինգին: Չնայած Րաֆֆու մոսկովյան այցի ինտրիգը կկոմպենսացնի այդ բացը’ եզրակացրել են ներկաները

Հետևեք մեզ նաև Telegram-ում