Կլաուդիո Պիսարոն նոր թիմ ունի (լուսանկար)

Ճանաչված հարձակվող Կլաուդիո Պիսարոն կարիերան կրկին շարունակելու է Բունդեսլիգայում: Պերուացին պայմանագիր է «Քյոլնի» հետ,- հայտնում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 38-ամյա ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ ուներ, այդ պատճառով անմիջապես կարող է սկսել ելույթներն «այծերի» կազմում: Հուլիսին հարձակվողը հեռացել է «Վերդերից», որի կազմում ընդհանուր առմամբ 8 տարի է անցկացրել:

Պիսարոն Բունդեսլիգայի պատմության ամենաարդյունավետ լեգիոներն է: Նա 430 խաղում 191 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում