Տեր-Զաքարյանի թիմը` ֆրանսիական գրանդների սարսափ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրը մեկնարկել է «Մոնակո» – «Մոնպելյե» խաղով: Գրանցվել է 1:1 հաշիվը:

38-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Ռադամել Ֆալկաոն, ով եզրափակել է Ռոնի Լոպեշի փոխանցումը: Անհաջող խաղ անկացրած տանտերերը մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին պատասխան գնդակն են ընդունել: Մոտ տարածությունից աչքի է ընկել Սուլեյման Կամարան:

Այսպիսով, հայ մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը ՊՍԺ-ի հետ ոչ-ոքի (0:0) խաղալուց հետո միավորները կիսել է նաև «Մոնակոյի» հետ:

«Մոնպելյեն» 9 միավորով 10-րդ տեղում է: «Մոնակոն» 19 միավորով հավասարվեց առաջատար ՊՍԺ-ին, սակայն փարիզցիները մեկ հանդիպում քիչ են անցկացրել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում