«Հայկական ժամանակ».Աննախադեպ համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Երեկ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում ասեղ գցելու տեղ չկար: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի բացումն էր, որ նշանավորվեց համաշխարհային երաժշտական հսկաներից մեկի’ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Ավագախումբն այն սկսեց Հայաստանի Հանրապետության հիմնի կատարմամբ: Տպավորությունը ‘աննկարագրելի Էր: Ընդհանրապես ողջ համերգի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը շունչը պահած էր, քարացած: Իսկ ահա ավարտին ծափերն ու օվացիաները թվում էր թե չեն վերջանա: Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած նվագախմբի անդամները ակնհայտորեն շոյված էին հայ հանդիսատեսի ընդունելությունից, չէին թաքցնում գոհունակ ժպիտները: Անհիշելի ժամանակներից «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի չէր ունեցել համերգ, երբ պարտերի բոլոր հնարավոր անկյուններում հավելյալ աթոռներ են տեղադրված, ամֆիթատրոնի բոլոր աստիճաններին հանդիսատես էր նստած, բոլոր ազատ տարածքներում էլ կանգնած: Եվ այնուամենայնիվ 8-10 ազատ աթոռ դահ[իճում կար կառավարական լոժայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում