Կառավարությունն էլ չցանկացավ աշխատել «չորրորդ» նախագահի հետ ու հրաժարական տվեց. Գալուստ Գրիգորիչ

Նախորդ օրը Գալուստ Գրիգորիչը, տխուր դեմք ընդունած, պտտվում էր խորհրդարանի միջանցքում: «Հո բան չի՞ պատահել, Գրիգորիչ, հարցրինք: «Պատահել է’ պատահել. ոչ միայն ընդդիմադիրները երես թեքեցին Րաֆֆուց, ոչ միայն ժողովուրդը երես թեքեց Րաֆֆուց, այլև կառավարությունը չցանկացավ աշխատել «չորրորդ» նախագահի հետ ու հրաժարական տվեց»,- տխուր ձայնով «պատմեց» Գ. Սահակյանը»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում