Կառավարությունը բանակցո՞ւմ է Հարություն Փամբուկյանի հետ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ կառավարությունը բանակցություններ է սկսել Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի «Արմավիա»-ի սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղևորափոխադրումներ իրականացնելու գործը համապատասխան ներդրումներով: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը. «Ոչ, ոչ… նրան ոչ տեսել ենք, ոչ էլ բանակցություններ ենք վարում»: Թերթը հիշեցնեւմ է, որ «Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը կուտակված պարտքերի պատճառով և պատրաստվում է սնանկացման գործընթաց սկսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում