Ասենսիո. «Ոսկե գնդակի» մասին դեռ չեմ մտածում

Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Իսպանացու համաձայնագիրը գործելու է մինչև 2023 թվականը:

Իսպանացին այդ կապակցությամբ մամուլի ասուլիս է տվել, որում պատասխանել է «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու հնարավորությունների մասին:

«Դեռ չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին: Երիտասարդ եմ և իմ կարիերան քայլ առ քայլ է զարգանում:  «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելու օրը շատ կարևոր է ինձ համար: Նման մեծագույն ակումբի հետ համաձայնագիր կնքելը հպարտության առիթ է»,- իսպանացու խոսքն է մեջբերում ESPN.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում