Սիրտ իմ սասանի

Սիրտ իմ սասանի, սարսափ զիս ունի
վասն Հուդայի:
Նա ոչ ամաչէ, և ոչ զարհուրի,
սիրողն արծաթի:
Որ տէրն ամենի, նմա առաջի
ի ծունկըս անկանի:
Փրկիչըն բազմի դասուք երջանկի ի յերեկոյի,
Տէր իմ, արժանի արա զմեզ հացի քո
սուրբ եղանի:
Ահա ազատե՛ա զմեզ ի մեղաց, քաւիչ յանցանաց,
աղաչեմք:
Լուր, Տէր, և ողորմեա՛: 

Մխիթար Այրիվանեցու (13- դար) «Սիրտ իմ սասանի» հոգևոր երգը կատարում է հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը: Մենակատար՝ Գևորգ Իգնատիոս Հաջյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում