Կարվախալը սրտի հետ կապված խնդիր ունի
01/10/2017 11:40
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը սրտի հետ կապված խնդիր ունի:
«Սերուցքայինների» պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացու մոտ վիրուս է հայտնաբերվել, որը խանգարում է սրտապարկի աշխատանքին։ 25-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 1,5 ամիս: Կարվախալի` խաղադաշտ դուրս գալու ստույգ ժամկետն այս պահին հնարավոր չէ ասել:
Հիշեցնենք, որ 2010 թվականին սրտի հետ խնդիրների պատճառով կարիերան ավարտել էր «Ռեալի» մեկ այլ սան Ռուբեն դե լա Ռեդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում