Գետաշեն

Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
Արծիվներին բույն ես, չքնաղ Գետաշեն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող,
Դու քաջերի օրրան իմ քաջ Գետաշեն։
Բարբարոս ցեղերին անդադար սանձող,
Դու քաջերի օրրան իմ քաջ Գետաշեն։

Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված,
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս հավերժ Գետաշեն։

Ջահել տղերք դու քիչ ունես Գետաշեն,
Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն,
Ամեն մի կին մի ֆիդայի տնաշեն,
Քեզ հաղթել չի լինի իմ քաջ Գետաշեն։

Ամեն մի կին մի ֆիդայի տնաշեն,
Քեզ հաղթել չի լինի իմ քաջ Գետաշեն:

Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված,
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս հավերժ Գետաշեն։

Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս,
Հակառակ թշնամուդ պիտի շենանաս,
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարբասն ես ամրոց Գետաշեն։

Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարբասն ես ամրոց Գետաշեն։

Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված,
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս հավերժ Գետաշեն։

Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված,
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս հավերժ Գետաշեն։

Դու կաս ու կմնաս հավերժ Գետաշեն։

Գուսան ՀԱՅԿԱԶՈՒՆ

Գուսան Հայկազունը մասնակցել է Արցախյան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատում Մհեր Սաղաթելյանի հրամանատարության ներքո։ Մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում։ Ինչպես պատմում է Գուսանը, ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1990 թվականին 20-25 զինված տղաներից բաղկացած կամավորական ջոկատը ժամանեց Երևան՝ Գետաշեն մեկնելու և այն պաշտպանելու համար։

Հրամանատարը Լաերտ Սաղաթելյանն էր։ Եկածների մեջ Գուսան Հայկազունին տեսնելուն պես նա վերջինիս արգելեց մեկնել՝ ասելով. «Մի պատահական գնդակ քեզ որ կպնի, ի՞նչ ենք անելու։ Քեզ այնտեղ գնալ չի կարելի»։ Գուսանը հաստատակամ էր և փորձեց թաքուն ինքնաթիռ մտնել, սակայն հրամանատարը դա նկատեց և ասաց. «Դե´, հիմա իջի´ր, էս ո՞ւր ես թռչում։ Ես քեզ չասացի՞, որ չես մեկնելու։ Ավելի լավ է՝ մնաս այստեղ ու մի երգ գրես Գետաշենի մասին»։ Գուսանն այդպես էլ արեց. մնաց Երևանում և երեք օրվա ընթացքում Գետաշենի մասին երգ գրեց։ Չորրորդ օրն ուղղաթիռով, որով զենք ու սննդամթերք էին տեղափոխում, Գուսանը մեկնեց Գետաշեն ու միացավ ջոկատին։ Այնտեղ էլ կայացավ երգի առաջին կատարումը

Հետևեք մեզ նաև Telegram-ում