Լուսաբացի երգը

Տես, երկինքն այսօր ինչքան կապույտ է,

Ամպերը ճերմակ առագաստներ են,

Տես, լողում է նավը՝ առագաստանավը

Երկնքի կապույտ ծովում:

Ու քամին քշում է առագաստանավը

Երկնքի կապույտ ծովում,

Ու քամին տանում է առագաստանավը,

Ու քշում հեռու-հեռվում:

Դու լսիր-երգում են թռչունները

Այդ քնած անտառն է արթնանում,

Լուսաբացի երգը, լուսաբացի երգն է

Անտառի կողմից լսվում:

Եվ լուսաբացի փոքրիկ թռչունը,

Եվ ամպերը ոսկեթև,

Տես, երգում են լուսաբացի երգը,

Լուսաբացի երգը մեր:

Դու լսիր-երգում են թռչունները,

Այդ քնած անտառն է արթնանում,

Լուսաբացի երգը, լուսաբացի երգն է

Անտառի կողմից լսվում:

Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում