Վիգեն Սարգսյանը ԶՈՒ սպառազինության հագեցման տեսանկյունից տարին Հայաստանի համար հաջողված է համարում. ՈՒՂԻՂ
02/10/2017 10:56
Նմանատիպ
Հայաստանի զինված ուժերի համար ընթացիկ տարին հաջող է եղել սպառազինության հագեցման տեսանկյունից: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Սպառազինությունը փակ ոլորտ է, և ես չեմ կարող դրա մասին մանրամասն խոսել, սակայն կարող եմ ասել, որ տարին մեզ համար հաջողված է եղել սպառազինության հագեցման տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը հավելեց, որ Հայաստանը շարունակելու հետևողականորեն իրականացնել զինված ուժերի սպառազինությունը համալրելու աշխատանքները, ինչպես ՌԴ-ի հետ 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում, այնպես էլ այլ ուղղություններով:
Ուղիղ միացումը՝ news.am-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում