ՌԴ-ն 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում ՀՀ-ին զենքի մատակարարումը կավարտի ընթացիկ տարվա վերջին

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենքի մատակարարումն ավարտին կհասցնի ընթացիկ տարվա վերջին: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այդ վարկի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումը կավարտենք այս տարվա վերջին, ինչպես նշված էր պայմանագրում: Այսինքն, այստեղ որևէ խնդիր չկա»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վիգեն Սարգսյանը:

Այս պահին ՌԴ-ի կողմից այդ վարկի շրջանակներում ՀՀ-ին զենք մատակարարելու գործընթացի ամենաակտիվ փուլում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում