Լաս Վեգասում համերգի այցելուների վրա կրակ Էր բացել 64-ամյա ամերիկացի Սթիվեն Պադոկը
Նմանատիպ
ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ Էր բացել 64-ամյա Սթիվեն Պադոկը: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել Է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Պադոկն ապրում Էր Լաս Վեգասի շրջանում եւ հայտնի չԷր ոստիկանությանը: Ներկայում նա սպանված Է: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Լաս Վեգասի իրավապահ մարմիններին հայտնի Է հյուրանոցի պատուհանից կրակ բացած տղամարդու ինքնությունը, եւ նրանք փնտրում են հանցագործին ուղեկցող կնոջը՝ Մերիլ Դենլի անվամբ:
Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 50 մարդ Է զոհվել եւ ավելի քան 200-ը՝ վիրավորվել հրաձգության ընթացքում, որը տեղի Է ունեցել Լաս Վեգասի ծառուղու շրջանում, որտեղ այդ պահին համերգ Էր ընթանում:
Ոստիկանության տվյալների համաձայն, կասկածյալը բաց երկնքի ներքո կազմակերպված համերգի այցելուների վրա կրակ Էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիրի հյուրանոցի 32-րդ հարկի պատուհանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում