Երևանում կայացավ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը
Նմանատիպ
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երևանցիները նախօրեին երեկոյան հնարավորություն ունեցան վայելել դասական երաժշտությունը աշխարհի ամենահայտնի նվագախմբի մատուցմամբ’ Երևանում կայացավ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:
Նվագախումբը ղեկավարել է 11 «Գրեմմի» պարգևների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը։ Համերգի մենակատարն էր հանրահայտ վիրտուոզ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը
Նվագախմբի այցը Հայաստան խոշոր իրադարձություն է, քանի որ նախկին ԽՍՀՄ երկրներից Ռուսաստանից հետո միակը Հայաստանն է’ ուր այցելել է աշխարհի ամենահեղինակավոր նվագախումբը։ Վիեննայի ֆիլհարմոնիկը հիմնվել է 1842 թվականին: Այն Եվրոպայի և ամբողջ աշխարհի ամենահին նվագախումբն է։
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լուսանկարը Panorama.am-ից
Հետևեք մեզ նաև Telegram-ում