«Ժողովուրդ». Աղմուկը կանխելու համար կառավարությունը որոշեց նահանջել

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելուց հետո բուժհաստատությունները հայտնվել են նոր դժվարությունների առաջ: Բանն այն է, որ սկզբում հայտարարվել էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար, բայց հետո պարզվել էր հակառակը: Երեկ հայտնի դարձավ, որ մարզային բուժհաստատությունների ղեկավարները այս հարցով անգամ դիմել են տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որն էլ իր հերթին նոր հասունացող բողոքի ալիքի մասին տեղեկությունը փոխանցել է վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Ու երբ «Ժողովուրդ» օրաթերթն էլ հրապարակեց դժգոհության մասին, հնարավոր ընդվզումը, աղմուկը կանխելու համար Կառավարությունը որոշեց նահանջել և առայժմ պայմանագիր չկնքել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ի հետ, որը ձևավորվել է այս տարվա օգոստոսին»,-մեկնաբանել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում