Աջափնյակում ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել. Օսկանյանը հերքում է
12/04/2013 13:32
Նմանատիպ
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանը բացառում է, որ իրենց կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում:
Հիշեցնեն, որ այսօր մամուլում լուրեր էին պտտվում, համաձայն որի, Աջափնյակ համայնքում ԲՀԿ-ն, որպես ընտրակաշառք առաջարկում է էժան խոզի միս:
Վարդան Օսկանյանը, սակայն, կտրականապես հերքեց՝ ասելով, որ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:
«Եթե նման բան լինի՝ առաջինը ես կդատապարտեմ դա»,- ասաց Օսկանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում