Սանեն` ԱՊԼ-ի պատմության ամենաարագ ֆուտբոլիստ
04/10/2017 11:25
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն դարձել է Պրեմիեր լիգայի պատմության ամենաարագ խաղացողը (այդ հաշվարկի անցկացման ընթացքում):
Անգլիայի առաջնության 7-րդ տուրի` «Չելսիի» հետ արտագնա խաղում (1:0) գերմանացին 35,48 կմ/ժ արագություն է զարգացրել: Այսպիսով, 21-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը 2015-16թթ. մրցաշրջանում սահմանել էր «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին:
Ընթացիկ առաջնության մեկնարկում ամենաարագը «քաղաքայիններրի» մեկ այլ խաղացող Կայլ Ուոքերն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում