Արթուր Բաղդասարյանը կղեկավարի ՄԻՊ ազգային նորաստեղծ հանձնաժողովը
12/04/2013 16:16
Նմանատիպ
Սերժ Սարգսյանի հրամագրի համաձայն, Արթուր Բաղդասարյանը կղեկավարի մարդու իրավունքների պաշտպանության ազգային նորաստեղծ հանձնաժողովը:
Այս մասին այսօր` ապրիլի 9-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակի ճեպազրույցի ընթացքում:
Ճեպազրույցի ընթացքում լրագրողները մի քանի անգամ Արթուր Բաղդասարյանին հարցրին, թե ինչ մեկնաբանություն կարող է տալ՝ հետադարձ հայացք նետելով դեպի ապրիլի 9-ը և ընդհանրապես՝ ընդդիմության պայքարին ի՞նչ գնահատական կարող է տալ: Արթուր Բաղդասարյանը մի քանի անգամ խուսափեց պատասխանել լրագրողներին այդքան հետաքրքրող հարցերին, բայց, այնուամենայնիվ, հակիրճ պատասխանեց. «Շատ ավելի դրական զարգացումներ ունենք, և փառք աստծո, բարենպաստ զարգացումներ կան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում