Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանեց Հայաստան

 Երևան ժամանեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լրագրողների հետ զրույցում, վերջինս նշեց, որ այսօրվա հանրահավաքը ուժի մեջ է:

Րաֆֆի Հովհաննիսյանը չբացեց չակերտները, թե կոնկրետ ում հետ է հանդիպել Մոսկվայում, փոխարենը ասաց, որ իր այցը մասնավոր էր, որ նա հնարավորություն ունեցավ իր կնոջ և որդու՝ Կարինի հետ մեկ օր անցկացնել հրաշալի մայրաքաղաք Մոսկվայում:

Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին շնորհակալություն հայտնեց օդանավակայան գալու և իր վերադարձը լուսաբանելու համար.«Առաջին անգամ է, որ ինձ դիմավորում են պրոֆեսիոնալ լրագրողներ և լուսաբանում են: Շնորհակալ եմ:»

Հետևեք մեզ նաև Telegram-ում